Միացյալ Նահանգները «ժողովրդավարությունը խարխլելու» համար պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի 43 քաղաքացու նկատմամբ, որոնց թվում են նաև բարձրաստիճան պաշտոնյաներ
Միացյալ Նահանգները «ժողովրդավարությունը խարխլելու» համար պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի 43 քաղաքացու նկատմամբ, որոնց թվում են նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, ТАСС-ի փոխանցմամբ՝ ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի տարածած գրավոր հայտարարությունում:
Խոսքը, մասնավորապես, վիզաների հարցում կիրառվող պատժամիջոցների մասին է, ինչը նշանակում է, որ նշված ֆիզիկական անձինք զրկվելու են ԱՄՆ մուտքի իրավունքից:
Պատժամիջոցների ենթարկված բելառուսի պաշտոնյաների թվում են արդարադատության, իրավապահ համակարգի աշխատակիցներ, որոնք, ըստ ամերիկյան կողմի, պատասխանատու են խաղաղ ցուցարարներին ձերբակալելու, նրանց նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք ցույց տալու համար, քննիչներն ու դատախազները, որոնք ներգրավված են եղել «բողոքի ակցիայի մասնակիցներին, լրագրողներին և բուհերի ղեկավար կազմի ներկայացուցիչների ազատազրկելու գործընթացներում»:
Ի պատասխան ТАСС-ի հարցմանը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտից կոնկրետ պաշտոնյաների անուններ և հավելյալ այլ տեղեկություններ չեն հայտնել:
Ավելի վաղ նմանատիպ պատժամիջոցներ էին սահմանվել ևս 66 անձի նկատմամբ: