Ադրբեջանի հետ կա երրորդ հուշագիր, որն իրականացվում է, և որևէ հիմք չկա՝ դրան չհավատալու․ «Իմ քայլը» լքած պատգամավոր. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Նոր տարածքներ կորցնելու վտանգը դամոկլյան սրի պես շարունակում է կախված մնալ մեր երկրի գլխին: Մանդատը ստանալուն պես ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Աննա Գրիգորյանը փաստում է, որ մենք զիջել ենք Սյունիքի անվտանգության գոտին, և այսօր ստացվում է, որ Ադրբեջանի զինված ուժերը կանգնած են մեր օդանավակայանից ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա:
- Կան գյուղեր, որոնք մի քանի մետր հեռավորության վրա են: Այսինքն՝ երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ սրանք տեղի են ունեցել բանավոր փոխըմբռնմամբ՝ տեսնում ենք, որ կա հստակ հուշագիր՝ հստակ կետով: Ես չգիտեմ՝ ապագայում հնարավոր կլինի սա չեղարկել, թե ոչ: Եթե հնարավոր չլինի չեղարկել այդ կետերը, ապա հնարավոր չի լինի պահպանել Սյունիքի անվտանգությունը: Այնտեղ կետ կա նաև Դավի Բեկ, Գորիս և Կապան ճակատային ճանապարհների համատեղ օգտագործման մասին: Ակնհայտորեն ամեն օր երևում է, որ կա երրորդ հուշագիր, որն իրականացվում է, և որևէ հիմք չկա՝ դրան չհավատալու: Իհարկե, գոյություն ունի: Բայց էլ ի՞նչ նոր զիջումներ պետք է անենք, Սյունիքում այլևս զիջելու բան չկա: Սյունեցիները վախենում են, որ կարող են GPS-ով գալ ու սահմանազատում անել, և պնդում են, որ ամենօրյա իրենց անվտանգությունը պետք է ապահովվի, քանի որ ոչ բոլոր տեղերում են, որ հայ կամ ռուս սահմանապահներ են կանգնած»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: