Բուհ ընդունվելու կարգը կփոխվի. Ինչ փոփոխություններ են նախատեսվում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել բուհերի ընդունելության համակարգում, որը էականորեն կտարբերվի գործող կարգից: Մասնավորապես առաջարկվում է, որ դիմորդները ընդունելության դիմում-հայտը ներկայացնեն ոչ թե այն բուհում, որտեղ ցանկանում են սովորել, այլ առցանց՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքի միջոցով: Եթե գործող կարգով դիմորդը հայտում հայտագրում է մինչև 2 անվճար և մինչև 8 վճարովի մասնագիտություն, ապա առաջարկվող փոփոխության համաձայն՝ դիմորդը հայտի մեջ կարող է նշել միայն մեկ բուհի և մեկ մասնագիտության անվանում:
Նախատեսվում է, որ ընդունելության քննությունները կլինեն երկու փուլով, և առաջին փուլից դուրս մնացած դիմորդները կկարողանան մասնակցել երկրորդ փուլին, մեկ և ավելի բուհի և վեց մասնագիտության հայտագրմամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: