Մաքսիմ Դանիլինը միացավ Երեւանի «Նոային»
«Նոան» վարձակալության հիմունքով պայմանագիր է կնքել կիսապաշտպան Մաքսիմ Դանիլինի հետ: 19-ամյա ֆուտբոլիստը Մոսկվայի «Սպարտակի» սան է, հանդես է եկել «Սպարտակ-2»-ում, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ «Նոան» ձեռք էր բերել Գանան ներկայացնող 26-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Ռայմոնդ Գյասիին։