Տոկիո-2020-ի կազմկոմիտեն ունի նոր ղեկավար
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակվել է Սեյկո Խասիմոտոն, հայտնում է The New York Times-ը։
56-ամյա կինը կփոխարինի 83-ամյա Էսիրո Մորիին, որը զբաղեցրած պաշտոնից հեռացել էր սեքսիստական սկանդալի կենտրոնում հայտնվելուց հետո:
Սեյկո Խասիմոտոն Տոկիոյի Օլիմպիական ու Պարալիմպիկ խաղերի անցկացման հարցով նախկին նախարարն է։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Այս պահին Հայաստանն ունի 4 օլիմպիական ուղեգիր, երկուսը՝ հունահռոմեական ըմբշամարտում (Կարապետ Չալյան, 77 կգ, Արթուր Ալեքսանյան, 97 կգ), մեկական՝ սպորտային մարմնամարզությունում (Արթուր Դավթյան) ու բռնցքամարտում (Կորյուն Սողոմոնյան, 52 կգ):