Եվրախորհրդարանում առաջարկել են Բելառուսին զրկել «Եվրատեսիլին» մասնակցելու հնարավորությունից
Եվրախորհրդարանի պատգամավոր Կարին Կարլսբրոն առաջարկել է Բելառուսին արգելել մասնակցել «Եվրատեսիլ» երգի մրցույթին։ Այս մասին ասվում է պատգմավորի կայքում։
Նրա խոսքով՝ անթույլատրելի է, որ Եվրոպական հեռարձակողների միությունը համագործակցի Բելառուսի պետական հեռուստառադիոընկերության հետ, քանի որ դրա ղեկավար Իվան Էյսմոնտն արդեն ԵՄ պատժամիջոցների ցանկում է։ Նա մտադիր է նամակ հղել միությանը եւ ստորագրություններ է հավաքում։ Կարլսբրոն հայտարարությունում նշում է, որ ընկերության ավելի քան 100 աշխատակից հեռացվել է, որոշները գտնվում են բանտում։
«Եվրատեսիլը» մրցույթ է, որի նպատակն է միավորել եվրոպական երկրները։ Կարլսբրոյի խոսքով՝ պետական հեռուստաընկերությունը, որը ճնշում է իր աշխատակիցներին ու լրագրողներին, ինչպես նաեւ մենեջեր ունի, որը ներառվել է Եմ սանկցիաների ցանկում, չի կարող մասնակցել մրցույթին։
Էյսմոնտի դեմ սանկցիաները կիրառվել են նախորդ տարվա դեկտեմբերին։ Սահմանափակումներ են մտցվել նաեւ Իվան Էյսմոնտի կնոջ՝ Նատալյայի՝ Բելառուսի նախագահի մամուլի քարտուղարի դեմ։