«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը կայուն է». ՌԴ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը մնում է կայուն, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին հայտարարել է ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Վերջին օրերին իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կայուն է մնացել: Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները վերահսկում են իրավիճակը ... նրանք շարունակում են մաքրել տարածքը պայթուցիկ առարկաներից և ապահովել փախստականների Լեռնային Ղարաբաղ վերադարձի անվտանգությունը», - ասել է Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցում: