Թրամփը պաշտոնից հեռանալուց հետո առաջին անգամ ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երկրի ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո առաջին անգամ ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ Թրամփի ելույթը նվիրված է եղել հանրաճանաչ ռադիոհաղորդավար Ռաշ Լիմբոյի հիշատակին:
Թրամփի հետ հեռախոսազրույցը հեռարձակել է Fox News-ը:
«Ռաշն անփոխարինելի է, նա եզակի էր: Նա հսկայական լսարան ուներ», - ասել է նախկին նախագահը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պահպանողական ռադիոհաղորդավար Ռաշ Լիմբոն մահացել է 70 տարեկան հասակում թոքերի քաղցկեղի հետևանքով սկսված բարդություններից: