Բայդենը Նեթանյահուին հայտնել է, որ աջակցում է արաբական երկրների հետ Իսրայելի հարաբերությունների կարգավորման գործընթացին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ զրույցում հայտարարել է արաբական երկրների հետ հրեական պետության հարաբերությունների կարգավորմանն աջակցելու մասին, ինչպես նաև քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, փոխանցում է Politico-ն։
«Նախագահն ընդգծել Է արաբական երկրների հետ հրեական պետության հարաբերությունների կարգավորմանն աջակցելու մասին։ Նա ընդգծել է ամբողջ տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ աշխատանքի կարևորությունը, այդ թվում՝ իսրայելցիների և պաղեստինցիների միջև»,- ասված է փաստաթղթում:
Նշվում է նաև, որ «առաջնորդները քննարկել են տարածաշրջանային անվտանգության, այդ թվում՝ Իրանի շուրջ հետագա սերտ խորհրդակցությունների կարևորությունը»։
2020 թվականի սեպտեմբերի 15-ին Վաշինգտոնում իսրայելական կողմը ԱՄՆ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ակտիվ միջնորդությամբ ԱՄԷ-ի և Բահրեյնի հետ հարաբերությունների կարգավորման մասին փաստաթղթեր է ստորագրել: Եռակողմ գործարքը Արևմուտքում անվանել են «Աբրահամյան համաձայնագրեր»։
ԱՄԷ-ի և Բահրեյնի հետ խաղաղության հաստատումից հետո Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել նաև Սուդանի և Մարոկկոյի հետ։