Երկու ամերիկացիներ ներկայացել են որպես դաշնային մարշալներ, որպեսզի դիմակ չկրեն
Երկու ամերիկացիներ ներկայացել են որպես դաշնային մարշալներ, որպեսզի Հարավային Ֆլորիդայի առողջարանային հյուրանոցում դիմակ չկրեն։
Երբ Wyndham Deerfield Beach Resort-ի աշխատակիցները Ուոլթեր Ուեյն Բրաուն-կրտսերին եւ Հարի Բրամմեթին խնդրել են դիմակ կրել, տղամարդիկ հրաժարվել են եւ սպառնացել են ձերբակալել աշխատակիցներին ու տուգանել հյուրանոցը, հայտնում է South Florida SunSentinel-ը:
Սակայն նրանց գործողությունները հարուցել են աշխատակիցներից մեկի կասկածը, եւ նա ոստիկանություն է կանչել: Ժամանել են սպաներ եւ իսկական ամերիկացի մարշալ ու ձերբակալել են տղամարդկանց՝ դաշնային սպա ներկայանալու մեղադրանքով: