Ադրբեջանում տղամարդը հիվանդ մարդուն գամել է սյունին մեկ շիշ գազավորված ջրի պատճառով
Ադրբեջանում խանութի սեփականատերը հիվանդ մարդուն գամել է սյունին:
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Բաքվում հոգեկան խանգարմամբ տառապող 43-ամյա բնակիչը մի քանի օր առաջ մտել է խանութ, վաճառասեղանից վերցրել գազավորված ջուր եւ խմել:
Դա տեսնելով՝ խանութի սեփականատերը՝ 24-ամյա Ռահիբ Լյատիֆովը, տղամարդու պարանոցին շղթա է հագցրել, նրան գամել պատին, այդ ամենը նկարահանել եւ տարածել կադրերը սոցցանցերում: