Երևանում 35-ամյա վարորդը Nissan Tiida-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք և գլխիվայր շրջվել․ shamshyan.com
Փետրվարի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Սեբաստիա փողոցից դեպի Իսակովի պողոտա տանող հատվածում ռուսական ուղղափառ եկեղեցու դիմաց Երևանի բնակիչ 35-ամյա Թաթուլ Կոստանանը իր վարած Nissan Tiida մակնիշի 97 DC 999 համարանիշի ավտոմեքենայով բախվել է բետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք, ապա առաջ ընթանալով, գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում, տեղեկացնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փաստի առթիվ Ա․ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։