Պողոս Պողոսյանի սպանության գործի քննությունը կկարճե՞ն. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Ուրբաթ՝ փետրվարի 19-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում կայանալու է Պողոս Պողոսյանի սպանության վերաբացված գործով առաջին դատական նիստը։
Պողոս Պողոսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Հարություն Բաղդասարյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ շատ կարևոր խնդիր կա, որը մեծապես կախված է դատախազությունից։
Բանն այն է, որ եթե գործի քննությունը շարունակվելու է նախկին Քրեական օրենսգրքի 103 հոդվածով, ապա շատ հավանական է, որ պաշտպանության կողմը դիմի և վաղեմություն կիրառելու հարց բարձրացնի։ Այսինքն՝ միջնորդի, որ վաղեմության հիմքով գործի քննությունը կարճվի»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: