Վրաստանին պարտադրում են. Ինչ նպատակ ունի Ադրբեջանը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Վաղը՝ փետրվարի 19-ին, Բաքվում նախատեսվում է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների եռակողմ 9-րդ հանդիպումը:
Մեր տեղեկություններով՝ Ադրբեջանը պնդելու է, որ Վրաստանը շարունակի Հայաստանի երկաթուղային շրջափակումը՝ դրանով փորձելով Հայաստանին ստիպել համաձայնվել տրանսպորտային ենթակառուցվածքները ապաշրջափակելու իր համար ընդունելի պայմանների հետ:
Ինչպես միշտ, Ադրբեջանը պատրաստ է իր պահանջները բավարարելու դիմաց Վրաստանին առաջարկել լրացուցիչ ներդրումային ծրագրեր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: