«Հայրս ամուր գրկեց ինձ ու ասաց՝ մեկ է՝ դու իմ փոքրիկն ես». Անահիտ Կիրակոսյանի դուստրը՝ Լաուրան` նշանադրության, սիրելիի ու Անահիտի հետ ջերմ հարաբերությունների մասին
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի եւ Արտակ Սարգսյանի դուստրը՝ Լաուրան, փետրվարի 3-ին՝ հենց իր ծննդյան 19-ամյակին, նշանադրվել է սիրելիի՝ Դավիթի հետ:
Իր համար կարեւոր օրվա մանրամասները Լաուրան պատմել է NEWS.am STYLE-ին, ինչպես նաեւ` խոսել սիրելիի հետ ծանոթության եւ մայրիկի՝ Անահիտի մեծ աջակցության ու նրա հետ ջերմ հարաբերությունների մասին:
Դավիթի հետ Լաուրան ծանոթացել է ընկերական շրջապատում, ինչպես ինքն է նշում՝ նա միանգամից գրավել է իր ուշադրությունը.
«Դավիթն ինձ գիտեր մանկուց (նույն դպրոցից ենք եղել), ես իրեն ճանաչեցի 2020 թվականին։ Արտասովոր ոչինչ չարեց սիրտս գրավելու համար, եւ, երեւի, դրա համար էլ գրավեց: (ծիծաղում է): Մի խոսակցության ժամանակ պատմում էր իր ընտանիքից, քույրիկի երեխայից, այնքան ջերմ էր խոսում... Այդ պահին էլ հասկացա, որ ցանկանում եմ նրա հետ կյանքս կապել»:
Լաուրան պատմեց, որ իրենց հարաբերությունների ընթացքն արագ է զարգացել.
«Սիրո խոստովանության կարիք չկար, ամեն ինչ պարզ էր մեր աչքերից։ Ինչ վերաբերում է նշանդրեքին՝ պարզապես ասաց՝ «Կուզե՞ս մեր հարաբերություններն ավելի լրջացնենք»։ Պատասխանս միանգամից տվեցի, հուզված ասացի՝ «Իհարկե»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: