Եղիսաբեթ Երկրորդի ամուսին արքայազն Ֆիլիպը հոսպիտալացվել է
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպը հիվանդանոց է տեղափոխվել հիվանդության պատճառով։
Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայությանը:
Ըստ մամուլի ծառայության, 99-ամյա Ֆիլիպը հոսպիտալացվել է իր բուժող բժշկի խորհրդով։
Ենթադրվում է, որ Էդինբուրգի դուքսը մի քանի օր կանցկացնի հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ: