«Դոմ 2»-ի մասնակիցներին ստիպել են տեղափոխվել նախագծի տարածքից
«Դոմ 2»-ի մասնակիցներին ստիպել են տեղափոխվել եւ լքել նախագծի տարածքը, հայտնում է Super.ru-ի Telegram-յան ալիքը։
Նախագծի տարածքն ազատելու անհրաժեշտության մասին մասնակիցներին հայտնել են նկարահանման ընթացքի ղեկավարների հետ ժողովի ընթացքում։ Հեռուստաստղերին հայտնել են, որ նրանք նոր բնակարան պետք է գտնեն մինչեւ փետրվարի 18-ը. սա տարածքը լքելու վերջին ժամկետն է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նոր «Դոմ 2»-ի նկարահանումները տապալվել են, քանի որ արտադրող ընկերությանը հեռսուստանախգծի ֆինանսավորաման վերաբերյալ համաձայնության չի եկել «СТС Love» հեռուստաալիքի հետ, ոչով շոունն ապագայում հեռարձակվելու է։
«Դոմ 2»-ի վրա աշխատանքի դադարեցման մասին «ТНТ»-ն պաշտոնապես հայտարարել է 2020թ․-ի դեկտեմբերի 18-ին։ Որոշումը բացատրել են ցածր վարկանիշով եւ բազմաթիվ գովազդատուների՝ համագործակցությունից հրաժարվելով։ Նկարահանումները ծրագրում էին վերսկսել փետրվարի կեսին, սակայն առայժմ դա տեղի չի ունեցել։
Փետրվարի սկզբին «Դոմ 2»-ը նոր քասթինգ է հայտարարել։ Շոուի հեղինակները նշել են, որ հաղորդումը կվերադառնա նոր հերոսներով ու նոր ձեւաչափով։