Ջրացատկ. Հայաստանը ներկայացնող զույգը երկրորդ տեղն է գրավել Ուկրաինայի միջազգային մրցաշարում
Ուկրաինայում մեկնարկել է երկրի ջրացատկի բաց առաջնությունը, որին բացի տանտերերից մասնակցում են նաև Բելառուսի, Բուլղարիայի, Վրաստանի, Սերբիայի և Հայաստանի պատվիրակները:
10 մետրանոց աշտարակացատկում՝ սինքրոն մրցաձևի ցատկորդներըօ պայքարում Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Հարությունյան – Վարդան Բայանդուրյան զույգը գրավել է երկրորդ տեղը՝ առաջ թողնելով միայն տանտերերին:
Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Հրաչյա Չանդիրյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է, որ վերը նշած տղաները վաղը՝ փետրվարի 18 –ին կմրցեն անհատական 10 մ. աշտարակացատկում: