Ռիկի Մարտինը սպիտակ է ներկել մորուքն ու արտաքին փոփոխությամբ զարմացրել երկրպագուներին
Պուերտոռիկացի հայտնի երգիչ Ռիկի Մարտինն արտաքինի փոփոխությամբ զարմացրել է երկրպագուներին։
Դեռևս հունվարի վերջին Մարտինը Instagram-ում լուսանկար էր հրապարակել՝ ցուցադրելով գունաթափված մորուքը։ Լուսանկարին կից արված գրության մեջ երգիչն ակնարկել էր, որ ձանձրույթից է որոշել այդ քայլին դիմել։
«Երբ ձանձրալի է, գունաթափեք»,- գրել էր Ռիքի Մարտինը։
Իսկ օրերս երգիչը որոշել է մորուքը սպիտակ ներկել։