Մահացել է դեֆիբրիլյատորի ստեղծող Բեռնարդ Լաունը
Մահացել է ամերիկացի բժիշկ-սրտաբան, առաջին արդյունավետ դեֆիբրիլյատորի գյուտարար Բեռնար Լոունը:
Այս մասին հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով գիտնականի հարազատների խոսքերը:
Ըստ Բեռնարդ Լաունի թոռնուհի Արիելի Լաուն Լևիտոնի՝ ավելի վաղ գյուտարարի մոտ թոքաբորբ էր ախտորոշվել, որի հետևանքով սրտային անբավարարության հետ կապված բարդություններ էին առաջացել:
Հիշեցնենք՝ Բեռնար Լաունը ծնվել է 1921 թվականի հունիսի 7-ին Լիտվայում: 1962 թ.-ին նա մշակել էր սրտի անկանոն ռիթմերը շտկելու նոր մեթոդ, որը կոչվում է ֆիբրիլյացիա:
Գյուտարարի կողմից ստեղծված այս սարքը, որը հայտնի է դեֆիբրիլյատոր անունով, վերահսկում է էլեկտրական ակտիվությունը սրտում և առիթմիայի կամ այլ խնդիրների հայտնաբերման պարագայում ունակ է ապահովել էլեկտրական շոկ՝ ոչ նորմալ ռիթմի վերացման համար։
Բացի այդ, սարքավորումը կիրառվում է հանկարծակի սրտային մահը կանխարգելելու նպատակով:
Տասնամյակների անհաջող փորձերից հետո նա իր ներդրումն է ունեցել նաև սրտի բաց վիրահատությունն իրականություն դարձնելու գործում: Այս առնչությամբ նա 1985 թվականին Նոբելյան մրցանակի էր արժանացել: