Ավելի քան 23 միլիոն ռուբլի. Մոսկվայի կենտրոնում բանկային չհրկիզվող պահարանից խոշոր գողություն է կատարվել
Մոսկվայի Պետրովսկի բուլվարում գտնվող բանկային չհրկիզվող պահարանից, որը միանգամից մի քանի հաճախորդների է պատկանել, գողացել են ավելի քան 23 միլիոն ռուբլուն համարժեք գումար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է՝ գողության մասին ոստիկանությունն ահազանգ է ստացել հաճախորդներից մեկից: Գերատեսչությունն ավելի ուշ հաստատել է, որ տվյալ հասցեում անհայտ անձինք բացել են չհրկիզվող պահարանը, որում էլ գտնվել են ֆինանսական միջոցները:
Ըստ ոստիկանության տվյալների՝ գողությունը կատարել է 3 հոգուց բաղկացած խումբը, որի անդամները համապատասխանաբար գողացել են ավելի քան 5, 4 և 13 միլիոն ռուբլի: Հաճախորդներին հասցված ընդհանուր վնասի չափը կազմել է շուրջ 23 միլիոն 690 հազար ռուբլի:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 4-րդ մասի «Բ» կետի (առանձնապես խոշոր չափերով կատարված գողություն) հատկանիշներով: