Ավստրալիայում Oլիմպիական մեդալակիրը ձերբակալվել է մեթամֆետամին մատակարարող ավազակախումբ ղեկավարելու համար
Ավստրալացի նախկին լողորդ, Օլիմպիական խաղերի մեդալակիր Սքոթ Միլլերը ձերբակալվել է թմրանյութի ապօրինի շրջանառության համար, հայտնում է CNN-ը:
Ըստ Սիդնեյի ոստիկանության՝ Օլիմպիական խաղերի մեդալակիրը ղեկավարել է Նոր Հարավային Ուելսի նահանգում մեթամֆետամին մատակարարող ավազակախումբը:
Ձերբակալությունների վերաբերյալ ոստիկանության կողմից տարածված հայտարարությունում, որտեղ չի նշվում նախկին լողորդի անունը, ասվում է՝ տղամարդիկ ձերբակալվել են մոմերի մեջ ավելի քան 2 միլիոն ավստրալական դոլար արժողությամբ մեթամֆետամին թաքցնելու առնչությամբ:
Նշվում է՝ Միլլերի ձերբակալությունը ավելի մեծ հետաքննության մաս է կազմում:
Ոստիկանության հայտարարության համաձայն՝ 2021 թվականի սկզբից Նոր Հարավային Ուելսի իշխանությունները սկսել են փնտրել քրեական սինդիկատը, որը մասնակցություն ունի անօրինական թմրանյութերի, հիմնականում՝ մեթամֆետանի մատակարարմանը:
Մասնավորապես, Սիդնեյի Ռոզել թաղամասում գտնվող Միլլերի տանը ձերբակալության ժամանակ ոստիկանության աշխատակիցներն առգրավել են մեկ կիլոգրամ հերոին՝ 250 000 դոլար ավստրալիական դոլար արժողությամբ: Բացի այդ, ոստիկանները դատաբժշկական փորձաքննության համար առգրավել են նաև բջջային հեռախոսները, փաստաթղթերը, ավելի քիչ քանակությամբ թմրանյութեր մոտ 60 000 դոլարին համարժեք կանխիկ գումար:
Հիշեցնենք՝ Սիդնեյում ծնված Միլլերը 1994 թվականից սկսել էր մասնակցել միջազգային մրցումներին, իսկ 1996-ի ամառային Օլիմպիական խաղերում նվաճել էր արծաթե և բրոնզե մեդալներ:
Տեսանյութը՝ այստեղ: