300 000 դոլար. Թաիլանդի բնակիչը սննդի մեջ հազվագյուտ մարգարիտ է գտել (լուսանկարներ, տեսանյութ)
Թաիլանդի Չոնբուրի նահանգում բեռնատարի վարորդ Մոնտիան Ջանսուկն ընթրիքի ժամանակ հազվագյուտ մարգարիտ է հայտնաբերել, հաղորդում է Daily Mail-ը։
Օրերս 40-ամյա տղամարդն ու նրա կինը ծովամթերքի շուկայում անսովոր ծովային խխունջ են գնել։ Ճաշի ժամանակ խխունջում գտել են մետաղադրամի մեծության նարնջագույն մարգարիտ, որի քաշը յոթ գրամ է։
Զույգը կարծում է, որ հայտնաբերել է melo pearl անունով հայտնի մարգարիտ, որն առնվազն գնահատվում է 300 000 դոլար։
Մոնտիան Ջանսուկը մտադիր է իր գտածոն փոխանցել մասնագետին՝ իր ենթադրության մեջ համոզվելու համար, որից հետո կվաճառի այն։