Լինդսի Լոհանի քույրը 5 անգամ վիրահատվել է՝ նրան նմանվելու համար
Լինդսի Լոհանի խորթ քույրը ծախսել է 25.000 դոլար և 5 անգամ վիրահատվել՝ Լինդսիին նմանվելու համար: 18-ամյա Էշլի Հորնին փորձել է դառնալ «երկրորդ Լինդսի Լոհան»՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ ինքն ավելի սեքսուալ է, քան քույրը:
«Իմ նպատակն է վերականգնել Լինդսիի լավագույն տարիները, երբ նա 18-19 տարեկան էր»,- ասել է էշլին:
Հորնը երազում է սեփական կարիերան սկսել Հոլիվուդում՝ նշելով, որ ինքն ավելի սեքսուալ է, քան Լինդսին և որ չունի նրա թերությունները.
«Ես Լինդսին չեմ, ես չեմ դաստիարակվել այդ ընտանիքում, չեմ խմում և չեմ օգտագործում թմրանյութեր»,- վստահեցրել է նա: