Մումբայում մեկնարկել է «զրո մուրացկաններ» արշավը
Հնդկաստանի Մումբայում մեկնարկել է «զրո մուրացկաններ» արշավը, որը կոչված է փողոցները մաքրել ողորմություն խնդրող մարդկանցից, հայտնում է RG-ն՝ հղում անելով India Today-ին:
Մուրացկանության դեմ պայքարի մասին օրենքը Բոմբեյում ընդունվել է դեռեւս 1959 թ.։ Այժմ, համաձայն այս կանոնակարգի, միացյալ ոստիկանության կոմիսար Վիշվաս Նագրե Պատիլը կարգադրել է բոլոր մուրացկաններին բերման ենթարկել Հնդկաստանի առեւտրային մայրաքաղաքում, կորոնավիրուսի առկայության թեստ անել եւ ուղարկել Չեմբեր թաղամասում «աղքատների տուն»:
«Այս նախաձեռնության նպատակը այն պրակտիկայի դադարեցումն է, երբ մարդիկ ստիպում են երեխաներին մուրալ: Մուրացկանությունը սոցիալական հանցագործություն է եւ այն վատ վարկանիշ է ստեղծում Մումբայի պես քաղաքի համար»,- հայտարարել է ոստիկանության վարչությունը: Ակնկալվում է, որ արշավը կշարունակվի մինչ փետրվարի վերջը:
Առայժմ ձերբակալվել եւ ժամանակավոր կացարան է տեղափոխվել մի քանի տասնյակ մարդ, մինչդեռ ընդհանուր առմամբ Մումբայում, ըստ ամենազգուշավոր գնահատականների, մոտ 29 000 մուրացկան կա: