Ռիհաննան նկարահանվել է ամերիկացի ռեփփերի նոր տեսահոլովակում (տեսանյութ)
LifeStyleԳեղեցկուհի Ռիհաննան այնքան հայտնի է, որ նրան իրենց տեսահոլովակներում ցանկանում են տեսնել նաև այլ կատարողներ: Նրանցից մեկը ամերիկացի ռեփփեր A$AP Rocky-ն է:
Բարբադոսյան գեղեցկուհին ոչ միայն հայտնվել է նրա Fashion Killa տեսահոլովակում, այլ դարձել է գլխավոր հերոսուհին: Տեսահոլովակում երգչուհին և A$AP Rocky-ն մարմնավորում են սիրահար զույգի, ովքեր խանութներում գնումներ են կատարում:
Նշենք, որ Ռիհաննան ամերիկացի ռեփփերի հետ ընկերացել է իր Diamonds համերգային շրջագայության ժամանակ: Մամուլն արդեն հասցրել է նրանց վերագրել իսկական սիրավեպ, սակայն երկու երաժիշտներն էլ կտրականապես հերքել են այդ լուրերը: