Լուիս Սուարեսն իրավունք ունի ամռանը խզել պայմանագիրն «Աթլետիկոյի» հետ
«Աթլետիկոյի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը մադրիդյան ակումբի հետ պայմանագրի առանձին կետով իրավունք ունի մինչեւ հունիսի 30-ը միակողմանի խզել համագործակցությունը արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի հետ եւ անվճար տեղափոխվել այլ ակումբ, հաղորդում է իսպանական Marca-ն։
Այդ կետը կարող է ուժի մեջ մտնել, եթե Լուիս Սուարեսը չհարմարվի նոր թիմում եւ չցուցադրի արդյունավետ խաղ։ Այս պահին ֆուտբոլիստը գոհ է ամեն ինչից եւ 16 գոլով Իսպանիայի առաջնության ընթացիկ լավագույն ռմբարկուն է։
34-ամյա Սուարեսն անցած ամռանն է «Բարսելոնայից» տեղափոխվել «Աթլետիկո»։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։