Բալթիկ ծովի ափը երկար տարիների ընթացքում առաջին անգամ սառցակալել է
Եվրոպայում, անոմալ ցուրտ եղանակի պատճառով, Բալթիկ ծովի ափը երկար տարիների ընթացքում առաջին անգամ սառցակալել է: Այս մասին տեղեկացնում է Euronews-ը:
«Այս հազվագյուտ տեսարանին ականատես են եղել զբոսաշրջիկները և լեհական Մենդզիզդրոե առողջարանային քաղաքի բնակիչները: Սաստիկ ցուրտ եղանակի պատճառով, Բալթիկ ծովն իր առափնյա շրջանում, տարիների ընթացքում առաջին անգամ սառցակալել է: Ավազոտ լողափով ափամերձ գիծը վերածվել է ձյան և սառույցի արկտիկական լանդշաֆտի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Սառույցը ափից տարածվում է հարյուրավոր մետր հեռավորության վրա: Տեղի բնակիչները նշում են, որ այսպիսի բան տեղի չի ունեցել առնվազն 25 տարի: