Ես հեռանում եմ Բավարիայից․ Ալաբա
«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան, ինչպես սպասվում էր, հայտարարեց ակումբից հեռանալու մասին:
«Ես որոշում կայացրի այս մրցաշրջանից հետո նոր բան փորձել: Ես հեռանում եմ ակումբից: Դա հեշտ որոշում չէր, ես այստեղ եմ արդեն 13 տարի, «Բավարիան» շատ կարևոր է ինձ համար:
Ո՞ր ակումբ եմ տեղափոխվելու: Ես դեռ չեմ որոշել», -ասել է Ալաբան մամուլի ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք, որ «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» հավակնում են խաղացողին: Ալաբան ամռանը կդառնա ազատ գործակալ: