Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը Փարիզի նորաձևության շաբաթին (լուսանկարներ)
Քանյե Ուեսթը շեղվել է իր վիճաբանություններից և սիրելիի՝ Քիմ Քարդաշյանի հետ մեկնել Փարիզ՝ մասնակցելու նորաձևության շաբաթին:
Հիշեցնենք, որ Քիմը դարձել է CR Fashion Book-ի նոր համարի շապիկի հերոսուհին: Ռեալիթի աստղին դա հաջողվել է շնորհիվ Քանյեի, ով հենց պատճառ է դարձել Քիմի և Կարին Ռոյթֆելդի ծանոթության:
Ռոյթֆելդը հիացած է մնացել Քիմի հետ աշխատանքով՝ խոստովանելով. «Նա եղել է ամենահաճելի մոդելներից մեկը, ում հետ ես բախտ եմ ունեցել աշխատելու: Ես երդվում եմ, Քարդաշյանը շատ լավն է. նկարահանումների ընթացքում նա ոչ մի անգամ չի տրտնջացել»: