Փետրվարի 17-ին սպասվում է առատ ձյուն, տեղ-տեղ՝ բուք
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հանդես է եկել նախազգուշացմամբ այն մասին, որ Շիրակի, Լոռիի, Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, ինչպես նաև Սևանա լճի ավազանում փետրվարի 17-ին սպասվում է առատ ձյուն, տեղ-տեղ՝ բուք:
Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում և Արարատյան հովտում կանխատեսվում է հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ, Երեւանում՝ մինչեւ 20-25 մ/վ:
ՀՀ մարզերի մեծ մասում վաղը սպասվում են տեղումներ:
«Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երևանում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8+10 , վաղը ցերեկը՝ +12+14:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ 0+5,
Կոտայքի լեռներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ 0+5,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +7+10,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ 0+5,
Լոռիում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ -2+1,
Տավուշում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ 0+4,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ 0+5,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +12+14,
Արարատում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +14+16,
Արմավիրում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +13+15,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ 0+5,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +15+19,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +5+9,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ 0+4,
Արցախում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +5+9: