Ճապոնիան Հայաստանին և Ադրբեջանին կտրամադրի 4,8 մլն դոլարի հումանիտար օգնություն
Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին եւ Ադրբեջանին կտրամադրի 4,8 մլն դոլարի հումանիտար օգնություն, հայտնել է երկրի ԱԳ նախարարությունը:
Ճապոնիան կտրամադրի բժշկական սարքավորումներ, սնունդ, ինչպես նաեւ ֆինանսական աջակցություն հիվանդանոցների, դպրոցների եւ բնակելի շենքերի վերականգնման համար, որոնք տուժել են Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով: Միջոցները կփոխանցվեն մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԿԽՄԿ-ի միջոցով: