ՌԴ-ն մինչև մարտի 16-ը երկարաձգել է Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցության արգելքը
Ռուսաստանը մինչև մարտի 16-ը երկարաձգել է Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցության արգելքը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:
«Բնակչության առողջության պաշտպանության ապահովման համար սահմանափակումների ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թվականի մարտի 16-ը»,- ասվում է շտաբի հաղորդագրության մեջ:
Ավիահաղորդակցությունը Միացյալ Թագավորության հետ դադարեցվել էր դեկտեմբերի 22-ին՝ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր տեսակի հայտնաբերման պատճառով:
Ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 4 մլն-ը: Միացյալ Թագավորությունում արձանագրվել է վիրուսից մահացության ավելի քան 117 հազար, իսկ Ռուսաստանում՝ ավելի քան 80 հազար դեպք: