ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան նոր ռազմաբազա կստեղծի Սիրիայում
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան պատրաստվում է նոր ռազմաբազա հիմնել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասաքե նահանգի Այն Դուար շրջանում, հայտնում է Asharq Al-Awsat–ը:
Պարբերականը մեջբերում է Լոնդոնում գործող Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնի (SOHR) զեկույցը, որը նախորդ շաբաթ հաղորդել էր կոալիցիային պատկանող ավելի քան 50 մեքենաներից և բեռնատարներից բաղկացած ռազմական շարասյան այդ ուղղությամբ տեղաշարժի մասին:
«Զրահամեքենաներ, զենքեր, ռազմական և նյութատեխնիկական սարքավորումներ տեղափոխող բեռնատարները մտան Իրաքի Քրդստանի շրջանի Ալ-Ուալիդ սահմանային անցակետով՝ շարժվելով դեպի Քամշլի», - ասված է վերանշյալ զեկույցում՝ նշելով, որ այն կոլաիցիայի` տարեսկզբից ի վեր Սիրիա մուտք գործած 11–րդ շարասյունն է։