Ռուսաստանում որդին թաղել է հորը` չիմանալով, որ վերջինս ողջ է
Ռուսաստանի Դաշնության Օմսկի շրջանի բնակիչներից մեկը բերման է ենթարկվել իր 80-ամյա հոր սպանության կասկածանքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ըստ նախնական տվյալների՝ 54-ամյա մեղադրյալը մուրճով հարվածել է 80-ամյա ծերունու գլխին, իսկ հետո նրան ողջ-ողջ թաղել այգում:
Հետաքննության համաձայն՝ փետրվարի 13-ին Օմսկի մարզի Իսիլկուլսկի շրջանի Օզերկա գյուղում 80-ամյա հայրը որդուն խնդրել է ալկոհոլ օգտագործել, բայց ի պատասխան նրանից մերժում է ստացել: Հայր ու որդի վիճաբանել են, որի ժամանակ էլ վերջինս մի քանի անգամ մուրճով հարվածել է ծերունու գլխին:
Եզրակացնելով, որ հայրը մահացել է, որդին ծածկոցով փաթաթել է նրա մարմինը, այն տեղափոխել է այգի ու թաղել:
Դեպքից հետո նա տեղեկացրել է հարազատներին՝ հայրը մահացել է, ինչն էլ մտահոգությունների տեղիք է տվել վերջիններիս մոտ: Հենց նրանք էլ դեպքի առթիվ ոստիկանություն են դիմել:
Դատաբժշկական փորձաքննությունը պարզել է՝ իրականում տղամարդու մահը վրա է հասել ոչ թե մուրճի հարվածների, այլ հիպոթերմիայի (մարդու մարմնի ջերմության նվազումը,-խմբ.) պատճառով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: 54-ամյա մեղադրյալը բերման է ենթարկվել: