Ռուսաստանում հասկին հարձակվել է երեխաների վրա. կա 7 տուժած
Ռուսաստանի Դաշնության Յամալ-Նենեցյան ինքնավար շրջանի Սեյախա գյուղում հասկի ցեղատեսակի շունը կծել է տեղի գիշերօթիկ դպրոցի 7 աշակերտի:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ շրջանի դատախազության մամուլի ծառայությանը հղումով:
«Հաստատվել է՝ փետրվարի 15-ին Սեյախա գյուղում, ենթադրաբար, հասկի ցեղատեսակի շունը, որի սեփականատերը հայտնաբերվել է, կծել է 8-10 տարեկան 7 երեխայի: Անչափահասները Սեյախայի գիշերօթիկ դպրոցի սաներ են»,- ասված է հաղորդագրությունում:
Ըստ դատախազության տվյալների՝ 5 երեխայի մոտ ձեռքի ու ոտքերի քերծվածքներ ու կապտուկներ են առաջացել, իսկ մեկ երեխայի մոտ վերք` դաստակի հատվածում: