Լարի Քինգի «խաբված» այրին կտակի բացահայտումից հետո պատրաստվում է դատարան դիմել «իրեն հասանելիք կարողությունը ստանալու համար» (լուսանկարներ)
Ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Լարի Քինգի այրին հայտարարել է, որ ամուսնու կտակի բացահայտումից հետո, որի համաձայն՝ Քինգի ժառանգությունը հավասարապես պետք է բաժանվի միայն իր երեխաների միջև, իրեն միանգամայն խաբված է զգում, գրում է Daily Mail-ը։
Լարի Քինգի ձեռագիր կտակը թվագրված է 2019 թվականի հոկտեմբերի 17-ով և այն կազմվել է երկու ամիս անց այն բանից, երբ հեռուստահաղորդավարն իր յոթերորդ կնոջից՝ Շոն Քինգից, ամուսնալուծվելու դիմում է ներկայացրել։
Քինգը ցանկացել է, որ իր ունեցվածքը, որը գնահատվում էր երկու միլիոն դոլար, հավասարապես բաժանվի իր երեխաների միջև: Հեռուստահաղորդավարն ունեցել է 5 երեխա, որից երկուսը մահացել են, ուստի`ժառանգությունը կկիսվի 3 որդիների միջև:
Կտակի բովանդակության բացահայտումից հետո Շոն Քինգը պատրաստվում է դատարան դիմել՝ «իրեն հասանելիք կարողությունը ստանալու համար»։
61-ամյա կինը պնդել է, որ «ինչ-որ մեկը ստիպել է Քինգին իրեն չհիշատակել կտակում»։
Շաբաթներ առաջ Քինգը մահացել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում` կորոնավիրուսի դեմ պայքարից հետո. հեռուստահաղորդավարը երկար տարիներ առողջական խնդիրներ է ունեցել։
Լոուրենս Հարվի Զեյգերը (Լարի Քինգ) ծնվել է 1933 թվականի նոյեմբերի 19-ին Նյու Յորքի շրջանում։ Լարիի ծնողները՝ Ջենի և Էդի Զեյգերները, գաղթել են Բելառուսից և Ավստրիայից (հայրը Ավստրիայից էր, իսկ մայրը՝ Բելառուսից)։