Մասիսի կենտրոնական գերեզմանատան կից տարածքում հայտնաբերվել են մարդկային ոսկորներ. Shamshyan.com
Երեկ՝ փետրվարի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի կենտրոնական գերեզմանատան կից տարածքում մարդկային ոսկորներ կան։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, հետաքննիչի որոշմամբ մարդկային ոսկորները փաթեթավորվել և ուղարկվել են դատաբժշկական փորձաքննության։
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով Հ․Հալաբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։