Կնոջ ծիծաղի գաղտնիքները
Կնոջ ծիծաղը շատ բան կարող է ասել նրա մասին: Այնպես որ, եթե ցանկանում եք իմանալ, թե բնավորության ինչ գծերով է օժտված Ձեր ընտրյալը, ապա ուշադրություն դարձրեք, թե նա ինչպես է ժպտում:
1. Եթե նա ծիծաղում է կկոցելով աչքերը, ապա չափազանց համառ է և ինքնավստահ: Նա հեշտությամբ կարողանում է հասնել իր նպատակին:
2. Եթե Ձեր նախընտրած կինը ծիծաղում է ցածրաձայն' գլուխը մի թեթև կախելով, ապա նա ամաչկոտ է: Աշխատում են հարմարվել շրջապատի հետ' հաճախ վնասելով իրեն:
3. Եթե ծիծաղելիս նրա քթի վրա կնճիռներ են հայտնվում, ուրեմն գործ ունեք փոփոխական մարդու հետ: Այսպիսի կանայք էմոցիոնալ են և գործում են ըստ տրամադրության:
4. Եթե նա ծիծաղելիս ձեռքով փակում է բերանը, ուրեմն կաշկանդված անձնավորություն է, չի սիրում լինել ուշադրության կենտրոնում, նախընտրում են ստվերում մնալ: Այսպիսի մարդիկ նաև շատ ներփակված են ու չեն սիրում կիսվել օտարների հետ:
5. Իսկ, եթե նա ծիծաղելիս դիպչում է դեմքին, ապա չափազանց երազկոտ է: