Եղիսաբեթ Երկրորդն արձագանքել է ՄԵգան Մարքլի հղիության լուրին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Մեգան Մարքլն ու արքայազն Հարին սպասում են երկրորդ երեխային։ Այդ մասին 39-ամյա դքսուհու եւ 36-ամյա դուքսի ներկայացուցիչը հայտնել էր People-ին։
Այսօր այդ նորության արձագանքել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, գրում է Daily Mail-ը։ «Ձերդ մեծությունը, Էդինբուրգի դուքսը, Ուելսի արքայազնն ու ամբողջ ընտանիքը երջանիկ են եւ նրանց լավագույնն են մաղթում»,- Բուքինգհեմյան պալատի ներկայացուցչի խոսքերը մեջբերել է պարբերականը։
Սասեքսի դուքսերը ծնողներ կդառնան երկրորդ անգամ այն բանից հետո, երբ նրանք հայտարարել են, որ 2020թ․-ի հուլիսին Մեգանը վիժում է ունեցել։ Զույգը որդի ունի՝ Արչին։