Ռոնալդուն ավտոմեքենա է գնել 8 միլիոն եվրոյով
Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալացի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գնել է Bugatti Centodieci ավտոմեքենա, որից արտադրվել է 10 օրինակ, հաղորդում է իսպանական AS-ը։
Bugatti Centodiec-ի գինը 8 միլիոն եվրո է։ Այն ժամում 100 կմ արագության է հասնում 2,4 վայրկյանում։ Bugatti Centodiec-ի առավելագույն արագությունը ժամում 380 կմ է։
Ռոնալդուի գնած ավտոմեքենան դեռ փորձարկումների փուլում է եւ ֆուտբոլիստին կհասնի մեկ տարվա ընթացքում։