Ջոնի Դեփն Իլոն Մասկին կներգրավվի Էմբեր Հերդի դեմ հայցի քննությանը
Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը SpaceX-ի եւ Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկին կներգրավվի նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի դեմ հայցին, հայտնում է Deadline-ը։
«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի աստղի փաստաբանները ցանկանում են, որ գործարարը ներկա գտնվի դատական նիստին։ Նրանք ակնկալում են, որ նա մարմասնեև կպատմի Հերդի հետ իր հարաբերությունների մասին։ Միլիարդատերն արդեն ստացել է ծանուցագիրը։
Ջոնի Դեփն ու Էմբեր Հերդն ամուսնացել են 2015թ․-ի փետրվարին, սակայն մեկ տարի անց նրանց ամուսնությունը փլուզվել է։ Ավելի ուշ Դեփը դատական հայց է ներկայացրել նախկին կնոջ դեմ եւ 50 մլն դոլար պահանջել «The Washington Post»-ում հոդվածի համար, որում նա իրեն ընտանեկան բռնության զոհ է անվանում։ Դերասանն ընդգծել է, որ նրա արտահայտությունները զրպարտություն են։ 2020թ․-ի նոյեմբերին Դեփը պարտվել է The Sun-ի դեմ դատական գործը։ Դերասանը որոշել էր դատական հայց ներկայացնել, քանի որ պարբերականը հոդված էր հրապարակել, որում նշվում է, որ ինքը ծեծի է ենթարկել Հերդին։ Դերասանուհին վկայի կարգավիճակում էր։
Դեփը մտադիր է Մասկին ներգրավվել զրպարտության մասին գործում, քանի որ միլիարդատերը նախկինում հանդիպել է Հերդի հետ։ Tesla-ի ղեկավարը պնդում էր, որ դերասանուհու հետ հարաբերությունները զարգացել են նրա ամուսնալուծությունից հետո։ Ընդ որում, «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի աստղի փաստաբանները Հերդին «բռանցրել» են դավաճանելիս՝ հայտարարելով, որ նա Մասկի եւ դերասան Ջեյմս Ֆրանկոյի հետ արտամուսնական կապեր է ունեցել։