Քանյե Ուեսթը՝ վաճառող, Բարաք Օբաման՝ պաղպաղակ մատուցող, Ջորջ Քլունին՝ ապահովագրական գործակալ. ինչ աշխատանքներ են կատարել հայտնիները, նախքան հանրաճանաչ դառնալը (լուսանկարներ)
Հայտնիներից շատերը հարուստ ընտանիքներում չեն ծնվել և երիտասարդ տարիներին կատարել են ամենատարբեր աշխատանքներ, մինչ ճանապարհ կհարթեին դեպի իրենց կարիերայի ստեղծումը: Այս մասին գրում է luxurylaunches.com-ը՝ ներկայացնելով, թե ինչ զբաղվածություն են ունեցել նրանցից մի քանիսը նախքան հանրաճանաչ դառնալը:
Դերասան Հյու Ջեքմանն աշխատել է որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ: Հոլիվուդի ամենաճանաչված դերասաններից մեկն աշխատանքային կարիերան սկսել է Անգլիայի դպրոցներից մեկում:
Ռեփ երաժիշտ Քանյե Ուեսթը ժամանակին աշխատել է որպես վաճառող Gap խանութում: Հաջողակ երաժշտի կարիեա ստեղծելուց առաջ Ուեսթը գումար է վաստակել սպորտային հագուստի խանութում աշխատելով: Իր The College Dropout ալբոմում տեղ գտած երգերից մեկում նա խոստովանում է, որ անգամ գողություն է արել խանութից: Այժմ նա ինքն է սպորտային հագուստի խոշոր արտադրող հանդիսանում՝ ստեղծելով Yeezy ապրանքանիշը:
Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը հեռախոսով գրիչներ է վաճառել: Հարցազրույցներից մեկում նա պատմել է, թե «ինչպես է ողջ օրը մարդկանց զանգահարել, որոնք չէին ուզում նման զանգեր ստանալ»:
Դերասան Չենինգ Տատումն աշխատել է որպես մերկապարող: 2010 թվականին նա հայտնել էր, որ ցանկանում է ֆիլմ նկարահանել իր այդ փորձառության վերաբերյալ:
ԱՄՆ նախակին նախագահ Բարաք Օբաման պաղպաղակ է մատուցել Baskin-Robbins խանութների ցանցում` Հավայան կղզիներում: Այս աշխատանքն Օբաման արել է ավագ դպրոցում սովորելու տարիներին:
Ջիմ Քերին Հոլիվուդի ամենաազդեցիկ դերասաններից մեկը դառնալուց առաջ մաքրություն է արել Օնտարիոյում բացված գործարանի պահեստում իր ընտանիքի հետ, երբ հայրը կորցրել էր հաշվապահի աշխատանքը:
Ջորջ Քլունին իր կարիերան սկսել է որպես ապահովագրության գործակալ, որը տնից տուն է շրջել և մարդկանց առաջարկել պայմանագրեր կնքել: