Թուրքիայում շահագործման է հանձնվել սեփական արտադրության 2-րդ ռազմանավը
Թուրք ինժիներների նախագծով կառուցված ռազմական նավը, որը Թուրքիայում ստեղծված 2-րդ ռազմանավն է և կոչվում է «Ուրվական», վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ շահագործման է հանձնվել՝ ներառվելով թուրքական նավատորմի մեջ: Թուրքական «Հաբերեվեթ» կայքը հայտնում է, որ այդ կարևոր իրադարձությանը նվիրված միջոցառմանը վարչապետի հետ միասին մասնակցել են մի շարք քաղաքական գործիչներ: Ըստ կայքի՝ նավը «Ուրվական» են անվանել, քանի որ այն թշնամիների ռադարների վրա շատ փոքր է երևում: Թուրք մասնագետների ուժերով կառուցված նավի արժեքը կազմել է 260 միլիոն դոլար: