«Ռոսգվարդիա»-ի 9 գեներալ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. Коммерсантъ
«Ռոսգվարդիա»-ի նախկին փոխտնօրեն, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Միլեյկոյի դեմ քրեական գործի քննության ֆոնին՝ վերջին ամիսների ընթացքում կառույցի շուրջ 9 գեներալ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, գրում է «Կոմերսանտ»-ը՝ սեփական իրազեկ աղբյուրներին հղումով:
Միլեյկոն մեղադրվում է մերձմոսկովյան Բալաշիխայում խաբեությամբ ոչ բնակելի տարածքներ ձեռք բերելու համար, որտեղ նրա կինը գեղեցկության սրահ էր հիմնել: Բացի այդ, նա նաև վկա է հանդիսանում մոտ 680 միլիոն ռուբլու գողության գործով, որն առնչվում է զինվորական համազգեստեստերի մատակարարմանը:
Հիշեցնենք՝ սպայի կարիերան կապվում է «Ռոսգվարդիա»-ի տնօրենի նախկին առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Մելիքովի անվան հետ, որն անցյալ տարվա հոկտեմբերին դարձել էր Դաղստանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:
Ըստ «Կոմերսանտ»-ի աղբյուրների՝ նա է մեծ մասամբ որոշում ծառայության կադրային քաղաքականությունը:
Անցյալ մի քանի ամիսների ընթացքում 9 գեներալ, որոնց պայմանականորեն կարելի է վերագրել Սերգեյ Մելիքովի թիմին, ներկայացրել են իրենց ազատման մասին դիմումները:
Լրատվամիջոցի աղբյուրների խոսքով՝ պաշտոնանկությունների մի մասը կապված է աշխատանքային ստաժի և կենսաթոշակային ապահովման, իսկ մյուս մասը՝ ծառայության կազմակերպական և անձնակազմի փոփոխությունների հետ: