Վրաերթի հետևանքով զոհվել է Նիքի Մինաժի հայրը. վարորդը փախուստի է դիմել դեպքի վայրից
Վրաերթի հետևանքով զոհվել է հայտնի ռեփ երգչուհի Նիքի Մինաժի հայրը՝ 64-ամյա Ռոբերտ Մարաժը, գրում է The Guardian-ը, նշելով՝ ավտոմեքենայի վարորդն օգնություն չի ցուցաբերել հետիոտնի ու փախչել է դեպքի վայրից:
Նշվում է՝ շաբաթ 18.15-ի սահմաններում Ռոբերտ Մարաժը Նյու Յորքի Մինեոլա տեղանքում փողոցով քայլելիս է եղել, երբ նրան հարվածել է մեքենան:
Պատահարից հետո Մարաժը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Դեպքի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
38-ամյա Նիքի Մինաժը ևս որևէ հրապարակային հայտարարությամբ հանդես չի եկել:
Հիշեցնենք՝ բեմական Նիքի Մինաժ կեղծանունով հայտնի Օնիկա Տանյա Մարաժը ծնվել է Տրինիդատում, սակայն մեծացել է Նյու Յորքում: