Անի Ամիրշադյանն ազատվել է Սոցապ ծառայության պետի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անի Ամիրշադյանին Սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Անի Ամիրշադյանին ազատել Սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում:
Հիշեցնենք, որ Անի Ամիրշադյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի սեպտեմբերին։