«Շնորհավոր ինձ միշտ ժպտալ ստիպող երեք կանանց տոնը». Բարաք Օբաման Վալենտինի օրվա կապակցությամբ նոր ընտանեկան լուսանկար է հրապարակել (լուսանկարներ)
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման սիրահարների տոնի` Վալենտինի օրվա կապակցությամբ նոր ընտանեկան լուսանկար է հրապարակել՝ տոնի կապակցությամբ շնորհավորելով «իր կյանքի երեք կանանց»։
«Շնորհավոր ինձ միշտ ժպտալ ստիպող այս երեք կանանց Վալենտինի օրը։ Ձեր շլացուցիչ լույսն ամեն ինչ ավելի պայծառ է դարձնում», - գրել է նա իր թվիթերյան էջում։
Գրառմանը կից լուսանկարում նախկին նախագահն իր կնոջ՝ Միշել Օբամայի և երկու դուստրերի՝ 19-ամյա Սաշայի և 22-ամյա Մալիայի հետ է։
Միշել Օբաման մեկ այլ լուսանկարով նույնպես շնորհավորել է իր ամուսնուն։
«Շնորհավոր Վալենտինի օրը, Բարաք Օբամա։ Կյանքը միշտ պայծառ է, երբ քո կողքին եմ»,- Twitter-ում գրել է նա։