Հայտնի է` որն դերասանական զույգը կնկարահանվի «Պարոն և տիկին Սմիթերը» ֆիլմի մոտիվներով նոր սերիալի գլխավոր դերերում
Դերասան և երաժիշտ Դոնալդ Գլովերը և դերասանուհի Ֆիբի Ուոլեր Բրիջը հանդես կգան «Պարոն և տիկին Սմիթերը» ֆիլմի մոտիվներով նոր սերալի գլխավոր դերերում, հայտնել է Amazon Studios-ի ղեկավար Ջենիֆեր Սալկին, փոխանցում է The Guardian-ը։
«Պատրաստվե՛ք»,- Instagram-ում գրել է Սալկին՝ հայտնելով, որ Գլովերն ու Ուոլեր Բրիջը միասին հանդես կգան «Միստեր և միսիս Սմիթ» սերիալի գլխավոր դերերում:
Սալկին հայտնել է, որ ֆիլմը Amazon Prime Video հարթակում կհայտնվի 2022 թվականին։
Գլովերն ու Ուոլեր Բրիջը 2018-ին միասին են աշխատել «Հան Սոլո. աստղային պատերազմների պատմությունը» ֆիլմում։
«Պարոն և տիկին Սմիթերը» ֆիլմն էկրաններին է հայտնվել 2005 թվականին։ Գլխավոր դերերը կատարել են դերասաններ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին։
Նոր սերիալում գլխավոր դերը կատարելու համար ընտրված Ֆիբի Ուոլեր Բրիջը «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր է, Դոնալդ Գլովերը նույնպես «Ոսկե գլոբուս»-ի դափնեկիր է, ինչպես նաև This is America երգի և դրա տեսահոլովակի համար արժանացել է «Գրեմի»-ի մի քանի մրցանակների։