ՌԴ-ում ստեղծել են աշխարհում առաջին թեստ-համակարգը՝ նախատեսված կորոնավիրուսի «բրիտանական» շտամի հայտնաբերման համար
«Ռոսպոտրեբնադզոր»-ի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտը ստեղծել և գրանցել է աշխարհում առաջին թեստ-համակարգը, որը հայտնաբերում է կորոնավիրուսի «բրիտանական» շտամը:
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է գերատեսչության կայքում:
«Նոր թեստ-համակարգը հայտնաբերում է հենց մուտացիոն շտամի առկայությունը, ինչը տեղի է ունենում բրիտանական շտամի ուժեղացման դեպքում ի հայտ եկող օլիգոնուկլեոտիդների հատուկ ընտրման միջոցով և նախատեսված է վիրուսի առավելագույն խտացման պարագայում կիրառման համար… Դա թույլ է տալի խուսափել մուտացիաների հայտնաբերման ժամանակ կեղծ դրական պատասխաններից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մասնավորեցվում է, որ նոր թեստ հաջողությամբ կլինիկական փորձարկումներ է անցել և գրանցվել է Ռուսաստանում կիրառելու համար:
Ռուսաստանում համաճարակի ողջ ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 4 մլն դեպք, որից ավելի քան 80 հազարը՝ մահվան ելքով: